Թուրքիան ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց է մտնում նախապայմաններով. Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության մաս կազմող երկու կուսակցություններից Հանրապետական կուսակցության առաջնորդը եղել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացներից մեկի ճարտարապետը, և խմբակցությունն իրապես առանց նախապայմանների կարգավորման հետ կապված իր կարծիքը բազմաթիվ անգամ հայտնել է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի ամբիոնից այս մասին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

Նա շեշտեց, որ այստեղ խնդիրն այն է, որ Թուրքիայի ամենատարբեր մակարդակի պաշտոնյաների, այդ թվում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերից պարզ է դառնում, որ Թուրքիան գործընթաց է մտնում նախապայմաններով։

«Այդ գործընթացը չի կարող իրականացվել ժողովրդի մեջքի հետևում, որովհետև ընթացիկ յուրաքանչյուր իրադարձության վերաբերյալ տեղեկացել ենք հիմնականում Չավուշօղլուից (Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլու – խմբ.), իսկ հետո Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից, իսկ Ստոկհոլմում երկու երկրների արտաքին գործերի նախարարների ոչ ֆորմալ հանդիպման առհասարակ տեղեկություն չտարածվեց։

Այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ ի հաշիվ Ղարաբաղյան հակամարտության, թեպետ Չավուշօղլուն արդեն իսկ ասել է, որ իրենք յուրաքանչյուր քայլը խորհրդակցում և համաձայնեցնում են Ադրբեջանի հետ։

Այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին ի վնաս կամ ի հաշիվ, թեպետ մենք արդեն իսկ տեսել ենք արտաքին գործերի նախարարության արտահայտությունը։

Այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ, արհամարհելով սփյուռքի կարծիքը, չլսելով և չխորհրդակցելով սփյուռքի հետ։

Այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ լռելյայն, կուլ տալով այն բոլոր վայրագությունները և հանցագործությունները, որոնք Թուրքիան իրականացրել է 44-օրյա պատերազմի ընթացքում և ունի լկտիություն պաշտոնապես դրանք ընդունելու։ Թուրքիայի փոխնախագահը իրենց բյուջեի ներկայացման ժամանակ նշել է, որ Թուրքիայի հատուկ ծառայությունները մասնակցել են 44-օրյա պատերազմին, որին հայկական կողմը տվել է զրո արձագանք»,- ասաց Մամիջանյանը։ 

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը շեշտեց, որ հարաբերությունների կարգավորմանը գործընթացը չի կարող տեղի ունենալ ի հաշիվ Ղարաբաղյան հակամարտության բանակցություններին։ Հայկ Մամիջանյանը հիշեցրեց, որ 2016 թվականին ապրիլյան պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից տարածվեց հայտարարություն, որի անդամ է նաև Թուրքիան, որտեղ կարևորվում էր ուժի չկիրառման սկզբունքը, իսկ այս պատերազմին Թուրքիան անմիջական մասնակից էր։

Մամիջանյանն անտրամաբանական է համարում սկսել գործընթացը ենթադրաբար հեռացող Թուրքիայի նախագահի օրոք, որովհետև հաջորդ տարի Թուրքիայում ընտրական տարի է և Էրդողանի վերընտրվելու շանսերը շատ ցածր են։ «Էրդողանը համարվում է պանթուրքիստական նկրտումներով ղեկավար»,- եզրափակեց Մամիջանյանը։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Փաշինյանը չի մասնակցի Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի «Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ» Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ» Եվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ» Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ» Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ» COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ» Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Հայտնում եմ, որ այդ մեքենաներն ու դեպքը իմ և իմ ընտանիքի անդամների հետ որևէ կապ չունեն․ Արմեն Փամբուխչյան Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե Մեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Թուրքիայում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ Նեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. Խամենեի
Ամենաընթերցվածները