Ucom-ը զանգերի սպասարկման նոր կենտրոն կունենա Վանաձորում

Փետրվարից «Յուքոմ» ընկերությունը նախատեսում է զանգերի սպասարկման նոր կենտրոն հիմնել Վանաձորում, ինչի շնորհիվ ընթացիկ տարում քաղաքում կբացվի մոտ 20 աշխատատեղ։ Մինչ այսօր  զանգերի կենտրոնի աշխատակցի հաստիքի համար դիմել  են 22-25 տարեկան 100 վանաձորցիներ։ Դիմորդների շարքում են իրավաբաններ, հոգեբաններ, տնտեսագետներ, լեզվաբաններ, ինչպես նաև մանկավարժներ։

«Ընտրություն կատարելիս մեր համար միանշանակ էր, որ նոր զանգերի կենտրոնը պետք է բացվի մարզերից որևէ մեկում։ Բացի այդ, փորձել ենք մեր ներդրումն ունենալ մարզերի աշխատաշուկայի զարգացման գործում՝ առաջարկելով  Երևանի զանգերի կենտրոնին լիովին հավասար աշխատանքային պայմաններ։ Ասեմ, որ Վանաձորի դիմորդները կրթությամբ և մասնագիտական հմտություններով չեն զիջում Երևանի դիմորդներին։ Վստահ եմ, որ նրանք յուրահատուկ ներդրում կունենան Ucom-ի սպասարկման որակի բարելավման գործընթացում և, իհարկե, այն կտանեն «դբա լավը»», - պատմել է «Յուքոմ» ընկերության Հաճախորդների սպասարկման տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոֆի Բոնդարենկոն։

Հարցազրույցների փուլը հաղթահարած դիմորդներն այս պահին մասնակցում են զանգերի կենտրոնի աշխատակցի համար նախատեսված խորացված դասընթացների, ուսումնասիրում են ընկերության կողմից տրամադրվող ֆիքսված և շարժական կապի բոլոր ծառայությունները, անհրաժեշտ աշխատանքային ծրագրերը և այլն։

Դասընթացների մասնակիցներից 23-ամյա Մարտին Մարտիրոսյանը, ով ավարտել է Երևանի պետական համալսարանի «Սերվիս» բաժինը, պատմել է, որ Ucom-ն իրեն առաջին հերթին գրավել է իր «Level Up» փաթեթներով, «Mediaroom» հավելվածով, ինչպես նաև աշխատելու ոճով․ «Միշտ հետաքրքրված եմ եղել Ucom-ով, դրա ծառայություններով և, երբ տեսա Վանաձորում զանգերի կենտրոն բացվելու վերաբերյալ հայտարարությունը, անմիջապես դիմեցի։ Բնիկ վանաձորցի եմ, նախընտրում եմ աշխատել հենց իմ քաղաքում»։

Մեկ այլ մասնակից՝ 22-ամյա մասնագիտությամբ հոգեբան Անի Խաչատրյանը որոշել է դիմել այս հաստիքում աշխատելու համար, քանի որ իրեն միշտ հետաքրքրել է հաճախորդի հետ շփումը, ինչպես նաև տարբեր կոնֆլիկտային իրավիճակներ հարթելը։ Պատմում է, որ մշտապես հետևել է Ucom-ի աշխատանքային գործունեությանը ու, իր խոսքով, քաջատեղյակ  է ընկերությունում տիրող «աշխատանքային դրական մթնոլորտի» մասին․ «Այն, որ զանգերի կենտրոնը բացվում է հենց Վանաձորում, շատ ոգևորիչ է, քանի որ նմանատիպ աշխատանք նախկինում կարող էինք գտնել միայն Երևանում, այժմ Ucom-ը մեզ՝ վանաձորցիներիս, տվեց մեծ հնարավորություն ունենալ սիրելի աշխատանք հենց մեր քաղաքում»։

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները