Փրկարարները օգնության են հասել քաղաքացիներին...
Հունվարի 22-ին, ժամը 17:29-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թռչկան-Շիրակամուտ ճանապարհին Ֆրանսիական Հանրապետության երեք քաղաքացի մոլորվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ քաղաքացիները գտնվում են Թռչկանի ջրվեժի մոտակայքում։
Փրկարարները Ս. Վ.-ին (ծնված 2000 թ․), Պ. Պ.-ին (ծնված 1993 թ․) և Ժ. Մ. Գ.-ին (ծնված 2000 թ․) տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ, որտեղ շտապօգնության աշխատակիցները նրանց ցուցաբերել են համապատասխան օգնություն։