Բժիշկները պայքարում են 24-ամյա տղայի կյանքի համար
Երեկ՝ հունվարի 22-ին, վրաերթ-փախուստ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:45-ի սահմաններում Լվովյան փողոցի թիվ 83 շենքի դիմաց անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 24-ամյա Նարեկ Գելազարովին:
shamshyan.com-ի տեղեկություններով, վրաերթի ենթարկողը այնուհետև բախվել է վերջինիս կողմից ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Lexus մակնշի ավտոմեքենային և վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնանական՝ դեպքի վայրից դիմել էր փախուստի:
Կայքի տեղեկություններով՝ ժամեր անց ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել Երևանի բնակիչ, 49-ամյա Արթուր Բաղդասարյանը և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը՝ իր կողմից վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենայով:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վրաերթի ենթարկվածի ոտքը կտրվել է: