«Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է՝ գազ չի լինելու
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով հունվարի 24-ին ժամը 01:30-ից դադարեցվել է Երևան քաղաքի Սարյան, Մոսկովյան, Դեմիրճյան,Ալիխանյան, Զառուբյան, Անտառային, Սարմենի, Ջրաշատ, Կապուտիկյան, Լեռ Կամսար, Սոսեի, Գ.Հարությունյան, Պռոշյան փողոցների, Արամի նրբանցքի, Ֆրիկի փողոցի թիվ 10 բազմաբնակարան շենքի, Բաղրամյան պողոտայի թիվ 1-ից թիվ 23 և թիվ 2-ից թիվ 50 բազմաբնակարան շենքերի, Վաղարշյան փողոցի թիվ 2,4 բազմաբնակարան շենքերի, Թամանյան փողոցի թիվ 1,3 բազմաբնակարան շենքերի, «Կոզեռն» թաղամասի, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների և հաստատությունների գազասպառողների գազամատակարարումը:
Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Հասարակայնության և ԶԼՄ-ներիի հետ կապերի ծառայությունից։