5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ
Հունվարի 24-ին 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանի հյուսիս-արևելյան մասում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում Է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտոնը:
Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել Բաղլան քաղաքից, որտեղ բնակվում է շուրջ 108 հազար մարդ, 49 կիլոմետր դեպի արևելք: