Լարված իրավիճակ Գեղարքունիքի մարզում

Այսօր՝ հունվարի 24-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում: Ինչպես  տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի  բնակիչները՝ ահել, ջահել, մեր ու մանուկ, ի նշան բողոքի, փակել են Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Ծովագյուղի վարչական տարածքի գլխավոր ճանապարհը և պահանջում են, որպեսզի կառավարությունը չեղյալ հայտարարի խոշորացման մասին իրենց որոշումը: 

 

Ինչպես հայտնում է լրատվականը՝ բողոքի ակցիայի մասնակիցներն ասել են. «Մենք դեմ ենք, որպեսզի մեր գյուղերը խոշորացված ցուցակի տակ ընկնեն ու միանան Սևանին: Մենք մեր գյուղապետերով ուս-ուսի տված ծաղկացրել ենք ու շարունակելու ենք  ծաղկացնել մեր գյուղերը ու իզուր չի, որ տուրիստներ են գալիս մեր գյուղեր ու ասում են՝ այ մարդ, «մինի Շվեյցարիայում» ասես լինենք, ճանապարհներն ասֆալտապատած, մայթերը կարգի բերված, ցանկացած փողոցում արտաքին լուսավորության հարցը լուծված, աղբահանությունը կատարվում է ժամանակին: Մարդիկ էն աստիճան են իրար վստահում, որ ասես կոմունիզմը դեռ էս գյուղից դուրս չի եկել: Իրենց տան բանալիները սովետի տարիների նման թողնում են դռան վրա ամրացված կախիչին: էս գյուղերն էն գյուղերն են, որ կարելի է  ասել՝ մեկը բոլորի համար, բոլորը՝մեկի ու դա շնորհիվ գյուղացիների  ու մեր գյուղապետերի: Թե չէ,  եթե մեր գյուղերը միանան Սևանին, տարի էլ չլրացած՝ սաղս դառնալու ենք Սևանի հոգեբուժարանի կլիենտ: Չգիտես, որ մի ծակ պռոֆեսորի գլխով է անցել, որ նման  որոշում է կայացրել: Միևնույն է,  մինչև վերջ պայքարելու ենք,  որպեսզի  մեր գյուղերը մնան նախկինի նման, թե չէ ինչ է նշանակում՝ տեղեկանքի, հազար ու մի հարցի համար մենք պետք է մի քանի կիլոմետր անցնենք,  թե հասնենք Սևան: Դա հարցի լուծում չի, մենք պահանջում ենք,  որպեսզի խնդիրը հրատապ լուծեն, հակառակ դեպքում՝ պատրաստ ենք գիշերն էլ ճանապարհը փակենք»:   

 

Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ  ճանապարհի փակման հետևանքով խցանումը  արդեն հասնում է  1- 1,5 կիլոմետրի: Այս պահին գյուղացիների հետ բանակցում են ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը և ոստիկանության Սևանի բաժնի ծառայության գծով տեղակալ Ղազար Դավթյանը:

դիտվել է 1104 անգամ
Լրահոս
Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ»
Ամենաընթերցվածները