Շուշան Փաշինյանը դատի է տվել Նարեկ Սամսոնյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստր Շուշան Փաշինյանը դատի է տվել «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Սամսոնյանին: 

Փաշինյանը պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները և փոխհատուցում վճարել:

 

Հայցը ներկայացվել է փետրվարի 26-ին և մակագրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին:

 

Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ հայցի պատճառը Սամսոնյանի կողմից հունվարի 26-ին ֆեյսբուքյան էջում կատարված գրառումն է: Նա գրել էր, թե իբր վարչապետի միջնեկ աղջիկը 1 կիլոգրամը 3 հազար դոլարով ս և իկրա է ուտում:

 

«Մենք պահանջում ենք հրապարակայնորեն հերքել այդ սուտ տեղեկատվությունն իր ֆեյսբուքյան էջում կամ 1000 տպաքանակ ունեցող մամուլի միջոցով, ինչպես նաև փոխհատուցել Շուշան Փաշինյանին 2 մլն դրամ, այնպես, ինչպես սահմանված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով»,- ասաց Գյոզալյանը:

 

Քանի որ Շուշան Փաշինյանն անչափահաս է, փաստաբանից հետաքրքրվեցինք, թե արդյոք նա կարո՞ղ է հայց ներկայացնել, Գյոզալյանը պատասխանեց. «Բացարձակ խնդիր չկա. Երեխայի իրավունքի մասին օրենսդրություն ունենք, ինչպես նա և՝ միջազգային պայմանագրեր, որ ՀՀ-ն վավերացրել է: Բացի դրանից, Քաղաքացիական օրենսգրքով օրինական ներկայացուցիչներն իրավասու են երեխայի արժանապատվության դեմ ոտնձգություն կատարած անձի դեմ որոշակի գործողություններ կատարել: Անձի արժանապատվությունն անքակտելի է: Ես մինչ օրս չեմ ունեցել նման գործ, որ հենց անչափահասը լինի իմ վստահորդը, բայց դատարանն այլ տարբերակ չունի, քան հայցը վարույթ ընդունել, քանի որ այլ պարագայում կլինի մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարում»:

 

Նշենք, որ այդ գրառման մեջ Սամսոնյանը գրել էր նաև, թե իբր վարչապետի թիկնազորը գնացել է նույն ռեստորան՝ դարձյալ իկրա գնելու, սակայն առաջարկել են փոխանցմամբ գումարը տալ: Ռեստորանից նրանց հայտնել են, թե այդ պարագայում կիլոգրամը 3 հազար դոլարի փոխարեն կարժենա 5 հազար դոլար: Վարչապետն էլ, տեղեկանալով այդ մասին, բարկացել է և հարկային տեսուչներ է ուղարկել տվյալ ռեստորան:

 

Նշենք նաև, որ գրառման համար ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում Նարեկ Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել սուտ մատնության համար:

դիտվել է 149 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները