Ինչպես կանխատեսում էի՝ շաբաթ և կիրակի օրերին բոլորի շրջանառությունը կեսից ավելի պակասել է. Աշոտ Բարսեղյան

Առողջապահության նախարարի հրամանով հունվարի 22-ից Հայաստանում հանրային սննդի կետեր, հյուրանոցներ, մարզասրահներ, գրադարաններ, թանգարաններ և մշակութային այլ վայրեր քաղաքացիների մուտքը թույլատրվում է միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստման հավաստագրով։

Այս պահանջը չի վերաբերում մինչև 18 տարեկաններին, հղիներին, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցողներին, նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացածներին՝ համապատասխան սերտիֆիկատ ներկայացնելու դեպքում։

Արդեն մի քանի օր է, ինչ տնտեսվարողը ստուգում է այցելուների համապատասխան փաստաթղթերի առկայությունը՝ կա՛մ QR կոդի սքանավորմամբ, կամ փաստաթղթին ծանոթանալով, իսկ տնտեսվարողներին վերահսկում են տեսչական մարմինները: Կանոնները չպահպանող տնտեսվարողները առաջին անգամ կտուգանվեն 100-300 հազար դրամով, կրկնվելու դեպքում՝ մինչև 500.000 դրամով։

Քանի որ «Ռեստորանների ասոցիացիա» հ/կ նախագահ Աշոտ Բարսեղյանը մինչ հրամանի ուժի մեջ մտնելը հայտարարել էր, որ անօրինական է համարում այն, 168.am-ը փորձեց տեղեկանալ, թե ինչպե՞ս է հ/կ-ն հակազդում արդեն գործող հրամանի պահանջներին:

Ի պատասխան՝ Աշոտ Բարսեղյանը մանրամասնեց. «Բազում ռեստորաններ չեն ստուգում, բազում ռեստորաններ էլ, սակայն, վախեցել են: Ես իրավաբանների հետ իրազեկման աշխատանքներ եմ տանում՝ պարզաբանելու մարդկանց, որ ոչ ոք տուգանք չի վճարելու, որովհետև նախարարի հրամանը իրավական հիմքեր չունի:

Ռեստորանները նույնիսկ այս հրամանով իրավունք և պարտավորություն չունեն ստուգելու մարդկանց ինքնությունը, անձնական տվյալները. ոչ մեկն իրավունք չունի սքանավորելու այլ անձի անձնական տվյալները»:

Ըստ նրա՝ ոչ միայն անտրամաբանական է որոշումը, քանի որ մարդիկ առանց QR կոդերի օգտվում են  հասարակական տրանսպորտից և մասնակցում բազմամարդ արարողությունների, այլև անօրինական է նախատեսվող տուգանքը, քանի որ առնչվում է սանիտարական նորմերին, և ոչ թե՝ կարանտինի մասին օրենքին, իսկ սանիտարական նորմերի խախտումների համար իրավունք չունեն տուգանելու:

«ՍԱՊԾ աշխատակիցներին կոչ եմ անում՝ ապօրինի, գողտու չայցելել ռեստորաններ: Ռեստորան մտնելուց ներկայանալ, այլ ոչ թե հաճախորդի տեսքով նստել և հետո ասել՝ չստուգեցիք. հարկայինի «հին ու բարի» ավանդույթը չի գործելու: Բոլորին և անգամ ՍԱՊԾ պետին զգուշացրել եմ, որ չի կարելի իրականացնել գաղտնի այցելություններ:

Քաղաքացիներին ևս չեն կարող տուգանել, որովհետև օրինական չի լինի այդ տուգանքը,  և «Իրավական ուղի» հ/կ-ն էլ ստանձնել է պարտավորություն՝ բոլոր տուգանվածներին անհատույց ներկայացնել դատարանում և բողոքարկել տուգանքները:

Մենք հիմա պատրաստում ենք «Չենք ստուգում QR կոդ» շարժումը, որին, իմ կարծիքով, կմիանան բոլորը, որովհետև, ինչպես կանխատեսում էի, շաբաթ և կիրակի օրերին բոլորի շրջանառությունը կեսից ավելի պակասել է»,- նշեց «Ռեստորանների ասոցիացիա» հ/կ նախագահը:

«Այնպիսի բաներ է խոսում գործադիրի ղեկավարը, որ պարզ է դառնում՝ իրեն խորհուրդ տվողները տոտալ անգրագետներ են, կամ մանիպուլյատորներ,- հավելեց Աշոտ Բարսեղյանը՝վստահեցնելով, որ հերթական լոքդաունի դեպքում կհասունանա սոցիալական պայքար,- Որ հանկարծ գնացին լոքդաունի, փողոցում սովածները կլարեն էդ շենքից բոլորին՝ Առողջապահության նախարարի հետ մեկտեղ»:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները