Փաշինյանն ուղերձ է հղել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության վարչապետ Դիմիտար Կովաչևսկիին՝ պաշտոնում ընտրվելու առթիվ:
«Ձերդ Գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Հայաստանը կարևորում է Հյուսիսային Մակեդոնիայի հետ հարաբերությունների ամրապնդումն ու ընդլայնումը երկկողմ և բազմակողմ մակարդակներում:
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք նոր հնարավորություններ ստեղծել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցությունը զարգացնելու համար՝ ի շահ մեր ժողովուրդների։
Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, հաջողության լավագույն բարեմաղթանքներս և խորին հարգանքիս հավաստիքը», — ասված է վարչապետի ուղերձում: