Մահացել է Մերուժան Հովհաննիսյանը
82 տարեկանում, ծանր հիվանդությունից հետո մահացել է գրող, բանաստեղծ, նախկին քաղբանտարկյալ, «Յոթ հայրենասերներ» անլեգալ կազմակերպության անդամ Մերուժանը (Մերուժան Հովհաննիսյան)։
«Հակախորհրդային գործունեության» մեղադրանքով ԽՍՀՄ տարիներին Մերուժանը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման, կալանավայրերում անցկացրել է 15 տարի, որի զգալի մասը՝ Վլադիմիրի եւ Նորիլսկի մահվան գաղութներում՝ անմարդկային պայմաններում։