Փաշինյանն ազատեց իր օգնականին
Նաիրի Սարգսյանն ազատվել է պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 26-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Նաիրի Սարգսյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնից»:
Հիշեցնենք, որ Սարգսյանը այս պաշտոնում նշանակվել էր վարչապետի 2018 թվականի հունիսի 1-ի որոշմամբ։