Զինծառայողը չպարզված հանգամանքներում uպանել է իր 4 համածառայակիցներին և մեկ քաղաքացիական անձ
Դնեպրում գտնվող «Յուժմաշ» ձեռնարկությունում ծառայություն անցնող Ուկրաինայի Ազգային գվարդիայի ծառայողը կրակ է բացել իր ծառայակիցների վրա, հայտնել է երկրի ՆԳՆ-ն։ Արդյունքում հինգ մարդ մահացել է, հինգը՝ վիրավորվել։
Զինծառայողներից մեկը բուժօգնություն uտանալու ժամանակ մահացել է, աuվում է հաղորդագրության մեջ։
Ավելի ուշ ոuտիկանությունը հայտնել է, որ զոհվածների թվում կա չորu զինվորական և մեկ քաղաքացիական անձ:
«Ժամկետային զինծառայող, 2001 թվականին ծնված Արտեմի Յուրիևիչ Ռյաբչուկը անհայտ պատճառներով «Կալաշնիկով» ինքնաձիգից կրակել է ՈՒԱԳ զինծառայողների վրա»,- հայտնել են Ուկրաինայի ՆԳՆ-ից։