Ինչ գումարներ են Հայաստանից արտահոսել Շվեյցարիա, և որն է դրանց աղբյուրը

2018 թվականից սկսած՝ Հայաստանից բանկերի միջոցով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները դեպի Շվեյցարիա կտրուկ աճել են։ Եթե, օրինակ, 2017 թվականին փոխանցվել է մոտ 28 մլն դոլար, ապա 2020-ին այդ գումարը հասել է 157 մլն դոլարի։ Կենտրոնական բանկը հրաժարվում է մեկնաբանել Հայաստանից Շվեյցարիա փողերի արտահոսքի կտրուկ աճը։

Ուշագրավ է, որ խոսքը բացառապես ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների մասին է։ Սա նշանակում է, որ տնտեսվարողների գործարքները, ինչպես՝ ներմուծողների, այս տվյալներում արտացոլված չեն։

Կենտրոնական բանկից «Հետք»-ին տրամադրած տվյալները վկայում են, որ եթե մինչև 2018 թվականը Շվեյցարիայից Հայաստան ավելի շատ գումար էր փոխանցվում, քան Հայաստանից Շվեյցարիա, ապա նշված տարվանից պատկերը փոխվել է։

Վերջին տասը տարում (2012-2021թթ.) Շվեյցարիայից Հայաստան դրամական փոխանցումների ամենացածր մակարդակը գրանցվել է 2014 թվականին՝ 43 մլն դոլար, ամենաբարձրը 2015-ին՝ մոտ 68 մլն դոլար։

Իսկ Հայաստանից Շվեյցարիա ուղարկված գումարների ամենափոքր ծավալը եղել է 2015-ին՝ ընդամենը 7.5 մլն դոլար, ամենամեծը 2020 թվականին՝ մոտ 157 մլն դոլար։

Թե ինչ գումարներ են Հայաստանից արտահոսել Շվեյցարիա, և որն է դրանց աղբյուրը, հայտնի չէ։ Կենտրոնական բանկին գրավոր հարցմամբ խնդրել ենք մեկնաբանել Հայաստանից Շվեյցարիա արտահոսող գումարների աճը, սակայն գլխավոր դրամատնից հրաժարվել են՝ նշելով, որ իրենց գործառույթների մեջ դա չի մտնում։

«Վիճակագրության վարման գործառույթները չեն նախատեսում ստացված վիճակագրական տվյալների վարքագծային վերլուծություն և պատճառահետևանքային կապերի բացահայտում»,- նշված է մեր հարցման պատասխանում։

Հատկանշական է, որ Հայաստանից Շվեյցարիա փողերի արտահոսք է նկատվել 2018 թվականից հետո. թե որքանով է դա պայմանավորված Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությամբ, տնտեսագետները դժվարանում են փաստարկել։ Միայն վարկածներ կան, որ երկրում տիրող քաղաքական անորոշությունը, կոռուպցիայի դեմ պայքարի մասին հայտարարությունները, հետագայում էլ՝ 2020 թվականին տարածված համավարակն ու պատերազմն այդ գումարները տիրապետողներին ստիպել են իրենց կարողությունը տեղափոխել ավելի ապահով վայր՝ Շվեյցարիա։

Այս վարկածները և ցուցանիշները պետք է որ հետաքրքրեն ինչպես Կենտրոնական բանկին, այնպես էլ՝ իրավապահներին։ Նշենք, որ Կենտրոնական բանկն ունի Ֆինանսական դիտարկումների կենտրոն (ՖԴԿ), որի նպատակներից մեկը փողերի լվացման դեմ պայքարն է:

Հայաստանից Շվեյցարիա դրամական փոխանցումների ամսական դինամիկան ցույց է տալիս, որ 2018 թվականից որոշակի ամիսների այդ գումարներն առանձնակի մեծ են եղել։ Օրինակ՝ 2018-ի փետրվարին՝ 19 մլն դոլար, 2019-ի նոյեմբերին՝ 23 մլն դոլար, 2020 թվականի նոյեմբերին ՝ 47 մլն դոլար, 2021-ի փետրվարին՝ 26 մլն դոլար։

Հայաստանից դրամական փոխանցումների կազմում Շվեյցարիան երրորդ տեղում է

Արտասահմանից Հայաստան (ներհոսք) և Հայաստանից արտասահման (արտահոսք) դրամական փոխանցումներով, ինչպես միշտ, առաջատարը Ռուսաստանն է։ Հաջորդում է ԱՄՆ-ն։

Շվեյցարիան արտահոսքի գծով 2021 թվականին այս ցանկում զբաղեցրել է երրորդ տեղը։ Մինչդեռ ներհոսքի գծով հետ է մնում Ղազախստանից, Գերմանիայից ու Ֆրանսիայից։

ԿԲ-ն ամեն ամիս ներկայացնում է տրանսֆերտների վիճակագրությունը, որտեղ դրամական փոխանցումներն առանձնացված են ըստ 10 երկրի ու մեկ՝ «այլ երկրներ» տողի։ Շվեյցարիան առանձնացված տասնյակում չէ, թեև, ինչպես տեսնում ենք, արտահոսքի գծով խոշորներից է։

Անհասկանալի, թե ինչու է ԿԲ-ն առանձնացնում, օրինակ, Թուրքիան, որտեղից և՛ ներհոսքը, և՛ արտահոսքը փոքր են, բայց չի առանձնացնում Շվեյցարիան, որի պարագայում զգալի արտահոսք է գրանցվում վերջին տարիներին։ Շեշտենք, որ Շվեյցարիայի տվյալները ստացել ենք առանձին հարցումներով։

Երկրորդ ինֆոգրաֆիկայում 2021 թվականի հունվար-նոյեմբերին բանկերի միջոցով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումներն են։ Ներկայացված են ԿԲ-ի հրապարակած տասնյակն ու Շվեյցարիան։

2021 թվականի հունվար-նոյեմբերի տվյալներով՝ դեպի Հայաստան դրամական փոխանցումների ներհոսքի ընդամենը 2.5%-ն է Շվեյցարիայից, իսկ արտահոսքի՝ մոտ 12%-ը։

Ընդհանուր առմամբ, 2021 թվականի 11 ամսվա ընթացքում ֆիզիկական անձինք արտասահմանից Հայաստան են փոխանցել 1 մլրդ 898 մլն դոլար, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել է 256 մլն դոլարով կամ մոտ 16%-ով։

Նույն ընթացքում Հայաստանից արտասահման է փոխանցվել 1 մլրդ 92 մլն դոլար՝ 41 մլն դոլարով կամ 4%-ով պակաս նախորդ տարվանից։
HETQ.AM

դիտվել է 367 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները