Ի՞նչ իրավիճակ է եղել Տավուշի մարզում գիշերը. մեկնաբանում է մարզպետը
Այսօր մի շարք լրատվականներ հղում անելով «Ազատագրում» շարժմանը նշում էին, որ այս գիշեր Տավուշի մարզում իրավիճակը լարված է եղել։ Գիշերվա ընթացքում թշնամին 5 անգամ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան կրակով սադրանքները վայրկենապես կասեցվում էին։ Բոլոր դիրքերում հայտարարվել է համար մեկ պատրաստվածություն»։
Auroranews- ը տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեց Տավուշի մարզպետ՝ Հայկ Ղալումյանի հետ, ով հերքեց տեղեկությունը այն մասին, թե գիշերը Տավուշի մարզում իրավիճակը լարված է եղել և թշնամին 5 անգամ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Պարոն Ղալումյանը նշեց, որ գիշերը կրակոցներ չեն եղել և ինքը՝ որպես մարզպետ, անձամբ նման տեղեկատվության չի տիրապետում: