ՖՈՏՈ. Սպանություն Երևանի կենտրոնում. սպանվածը, ով ստացել է դանակի 8 հարված, հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ հունվարի 30-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:20–ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից  ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է  ստացվել, որ դանակի բազմաթիվ հարվածներից ստացած վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանները տեղում պարզել են, որ  հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ, ազգությամբ վրացի, 35-ամյա Ումրի Շ.-ն է:

Ոստիկանները  հվանդանոցից պարզել են նաև, որ նա տեղափոխվել է Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկի հարևանությամբ գործող ծաղկի սրահի մոտից:

Պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները չհայտնվեն դեպքի վայրում, մինչև կժամանեին Հայաստանի քննչական կոմիտեի  Երևան քաղաքի քննչական վարչության կենտրոն և  Նորք-Մարաշ վարչական շրջանների 3-րդ քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Դավիթ Կիրակոսյանի գլխավորությամբ:

Պարեկների օպերատիվ աշխատանքի արդյունքում դեպքի վայրից մոտ 30 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է գայլի գլխով, վրան արնանման հետքերով կոտրված դանակ, իսկ ծաղկի սրահի դիմաց հայտնաբերվել են  արնանման հետքեր: Տեղում քննչական բաժնի պետ Դ. Կիրակոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ ու մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ  վիրավորը, ում մարնի վրա առկա է եղել դանակի մոտ  8 հարվածի հետք և մարմնի մեջ հայտնաբերվել է կոտրված դանակի սուր հատվածը՝ մահացել է:

Փաստի առթիվ Դ. Կիրակոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի  104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով:

Մինչ դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ասում էին, թե գիշերվա  1-ին սպանությունը դժվար էլ բացահայտվի, ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով  իրականացրել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու տեղեկացել են, որ ենթադրյալ կասկածյալը որտեղ է թաքնվում:  Սպանությունից ժամեր անց Երևանի Մյասնիկյան պողոտայում գործող «Գրին Փալաս» հյուրանոցային համալիրում ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին, ով բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղից էլ ներկայացվել է քննչական բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Երևանի բնակիչ, 30-ամյա Ա. Հարությունյանն է, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է:

Նա և սպանվածը միասին աշխատում էին ծաղկի սրահում: Քննիչ որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

դիտվել է 178 անգամ
Լրահոս
Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ»
Ամենաընթերցվածները