Մահվան հինգ դեպք ունենք. վարակակիրների թիվն աճում է
Հայաստանում հունվարի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2085 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 366 433 դեպքի:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 722 315 վերջին մեկ օրում` 5900 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 21 135 պացիենտ: Մեկ օրում աճել է 2351-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 335 719 անձ` վերջին մեկ օրում 257 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 8046 է:
Այլ հիվանդության պատճառով մահվան 3 դեպք է գրանցվել, նման դեպքերի ընդհանուր թիվը 1533 է: