Ռուսաստանը գնում է, իսկ Հայաստանում դատում են հրթիռների համար. Դավիթ Գալստյանի առեղծվածը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է զենքի մատակարար ընկերության ղեկավար, Դավիթ Գալստյանի` հանրությանը առավել հայտնի որպես Պատրոն Դավիթ, եւ այլ պաշտոնյաների գործի քննությունը։ Գալստյանին եւ մյուսներին մեղադրում են ժամկետանց եւ անորակ հրթիռներ գնելու, պետությանը 4,6 միլիոն դոլար վնաս հասցնելու մեջ։ Նախաքննական մարմինը, սակայն, մինչ օրս հստակ որեւէ ապացույց չի ներկայացրել, որ այդ հրթիռներն անորակ են եւ ժամկետանց։ Հրթիռների գնման հետ խնդիրներ չի տեսնում նույնիսկ Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Իրավիճակի անլրջությունը հասկանալու համար հանրությանը ներկայացնենք, թե ինչ հրթիռներ են դրանք, ինչպես են հայտնվել Հայաստանում, եւ ինչու մինչ օրս այդ հրթիռներն օգտագործվում են թե Հայաստանում, թե այն արտադրող երկրում Ռուսաստանում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մինչեւ 2027 թվականը ստանալու է ՄԻ-28 մակնիշի 98 նոր ուղղաթիռներ, որոնք սպառազինված են լինելու հենց այդպիսի С-8 տեսակի, 80 միլիմետր տրամաչափի հրթիռներով։ Այդ հրթիռները կարելի է արձակել մարտական ուղղաթիռներից, ՍՈՒ-25 գրոհային ինքնաթիռներից, ՍՈՒ-34 կործանիչներից։ Հրթիռները մշակել են դեռ անցած դարի 60-ական թվականներին, զանգվածաբար կիրառվել են Աֆղանստանում, որտեղ բարձր արդյունավետություն են ցուցադրել։ Այդ հրթիռները գնում էին խորհրդային, ապա ռուսական սպառազինություն ձեռքբերող երկրները, այդ թվում՝ Հայաստանը։ Այժմ էլ նույն Ռուսաստանը 9,7 միլիարդ ռուբլի է հատկացրել նույն, 1991 թվականին արտադրված հրթիռներ գնելու համար։

Դավիթ Գալստյանը տարիներ առաջ Հայաստանի պաշտպանության նախարարության պատվերով գնել եւ փոխանցել է 4232 հատ այդպիսի հրթիռ։ Պատերազմից հետո Գալստյանին մեղադրեցին մեկ այլ գործով, սակայն ազատ արձակեցին՝ չկարողանալով ապացուցել նրա մեղքը։ Այժմ էլ Դավիթ Գալստյանին, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին եւ այլոց մեղադրում են անորակ հրթիռներ գնելու մեջ։ Իրականում, սակայն, այդ հրթիռները որակյալ են եւ ժամկետի մեջ։

Այս աղմկահարույց գործի առնչությամբ բազում հարցեր են ծագում, որոնց պատասխանները միանշանակ կփարատեն հանրության մեջ սփռվող կասկածները։

Հարց համար 1. Արդյոք Հայաստանի Պաշտպանության նախարարության կողմից եղել են բողոքներ հրթիռների հետ կապված։

-Մինչ օրս ոչ մի բողոք Հայաստանի Պաշտպանության նախարարությունից չի ստացվել, ոչ գրավոր, ոչ բանավոր։ Ավելին, միայն երեք ամիս փաստաբանների հարցումներից հետո հաստատել են, որ բողոք չկա, իբ անորակ հրթիռները վերադաձնելու առաջարկին պատասխանել են մերժումով, նշել, որ տվյալ հրթիռների կարիքն ունի նաեւ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը։ Ռուսաստանի պաշտանության նախարարությունը սկսել է նույն հրթիռների գնումների գործընթացը, եւ ոչ թե նոր, այլ հենց 1991 թվականի արտադրության։ Արդյո՞ք պատահական է, որ ռազմարդյունաբերական հսկա պետությունը ցանկանում է ձեռք բերել իր երկրում արտադրված եւ այլ երկրներ մատակարարված նույն հրթիռներից առակ մնացորդը։ Իսկ մեր երկրում դիլետանտ դատախազներն ու քննիչները գտնում են, որ տվյալ հրթիռները անորակ են եւ պիտանի չեն օգտագործման։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը ժամանակին այդ հրթիռների որոշակի քանակություն գնել է 660 դոլարով, իսկ Հայաստանում գտնվող խմբաքանակի որոշ մասը՝ հատը 1800դոլարով, Ռուսաստանի վերաարտահանման թույլտվությամբ, վաճառվել է այլ երկրի։ Հայաստանում մնացած որոշ քանակ երկրորդ անգամմեր երկրի ՊՆ-ն գնել է 1200 դոլարով, իսկ երրորդ անգամ՝ արդեն ավելի էժան՝ 1100 դոլարով։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը թույլ չի տվել զենքի մատակարարին այդ հրթիռները վաճառել այլ գնորդների՝ մեկ հատը 1800 դոլարով, փաստելով, որ այդ հրթիռներն անհրաժեշտ են Հայաստանի ռազմական գերատեսչության կարիքների համար։ Պաշտպանության նախարարության կողմից զենքի գնումների մասին տեղյակ են լինումՀՀ վարչապետը, Ազգային անվտանգության ծառայությունը, իսկ գնման գործընթացը համապատասխան մարմինների հսկողության տակ է եղել։

Հարց համար 2. Գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանըպնդում է, թե ամբողջ քանակությունը պետք է ստուգվեր։ Արդյո՞ք դա այդպես է։

- Ընտրվում է որոշակի քանակ, ընտրությամբ, թե որն են ցանկանում, կամ որն են կասկածելի համարում։ Ստուգվումէ  ոչ թե ամբողջ խմբաքանակը, այլ որոշակի տոկոսը։ Եթե բոլոր հրթիռները ստուգեն, էլ ի՞նչ կմնա, որ Պաշտպանության նախարարությունն ընդունի, առավել եւս օգտագործի մարտական գործողություններում։ Դատախազի հայտարարությունն առնվազն տարակուսելի եւ անհեթեթ է, կամ էլ վկայում է, որ նա չի հասկանում զենքից եւ գործի բնույթից։

Հարց համար 3. Դատախազությունը պնդում է, թե կեղծ փաստաթուղթ կա։

-Նշված հրթիռները ներմուծվել են 2011 թվականին, երեք անգամ գնել է Հայաստանի Պաշտպանության նախարարությունը, որոշ խմբաքանակ էլ արտահանվել է։ Ի՞նչ կեղծ փաստաթղթի մասին կարող է խոսք լինել։

Հարց համար 4. Նախաքննական մարմինն ընդունում է 20 տարվա պահպանման ժամկետը։

-91 թվականի արտադրության, առնվազն 30 տարվա պահպանման ժամկետովհրթիռներ են։ Իսկ երեք տասնամյակից հետո յուրաքանչյուր երկիր ինքն է երկարաձգում պահպանմանժամկետը։ Չկա գեթ մեկ փաստ, թե Հայաստանում կա հրթիռների պահպանման ժամկետը սահմանող փաստաթուղթ։ Միացյալ Նահանգները, Ղազախստանը, Բելառուսը, այլ երկրներ, որոնք կայացած եւ հզոր ռազմարդյունաբերական համալիր ունեն, բոլոր հարցումների համաձայն, իրենք են որոշում երբ եւ որքան երկարաձգեն։ Իսկ այս հրթիռները դեֆիցիտ են համարվում,իրենց տեսակով կարեւոր, ուստի յուրաքանչյուր երկրի նախարարության խնդիրն է կազմակերպել դրանց պիտանելիության երկարաձգումը, պահել հնարավորինս երկար։

Հարց համար 5. Մեղադրող կողմը պնդում է, թե հրթիռները չեն համապատասխանում չափորոշիչներին։

-C-8 հրթիռներն արտադրվել են Ռուսաստանում, ռազմարդյունաբերական համալիրում, ինչպե՞ս կարող են չհամապատասխանել մարտավարա-տեխնիկական բնութագրերին։ Այդ պատճառով էլ փաստաբանական խմբերը պահանջում էին փորաքննություն անցկացնել, ինչը միտումնավոր չարվեց։

Հարց համար 6․ Ինչո՞ւ չեղավ փորձաքննությունը։

- Փորձաքննությունը կտար բոլոր հարցերի պատասխանները, սակայն քննչական մարմինները միտումնավոր չեղարկեցին փորձաքննությունը, ամեն ինչ արեցին, որ գործը հնարավորինս շուտ մտնի դատարան, եւ փակ դռների ետեւում փորձեն խեղել Հայաստանի համար չափազանց մեծ գործեր արած Դավիթ Գալստյանի եւ անվանի զինվորականների ճակատագիրը։

Հարց համար 7. Ասում են, թե այդ հրթիռները չեն կիրառվել պատերազմում։

-Կիրառվել են, կան օդաչուների կողմից տրամադրված տվյալներ որ օգտագործվել են, կրակվել են եւ շատ արդյունավետ։ Ինչի՞ց են վերցրել, թե այդ հրթիռները թիրախին չեն հասել։

Իսկ թե ինչքանո՞վ է անկախ դատարանը, թողնում ենք հանրության որոշմանը։


Արամ Սահակյան

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները