Կրակոցներ լսելու դեպքում չանհանգստանաք. Մեղրիի համայնքապետարանը զգուշացնում է
Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի համայնքապետարանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,
տեղեկացնում ենք ռուսական սահմանապահ զորամասի հրաձգարանում կրակային զորավարժություններ են կատարվում:
Կրակոցների ձայներ լսելու դեպքում հորդորում ենք հանրության շրջանում չառաջացնել անհարկի խուճապ»