ՔՊ-ական որ պաշտոնյաներն են սոց.ցանցերում լծվել «ԱՅՈ»-ի քարոզին

Թեև Սահմանադրական հանրաքվեի ակտիվ փուլը մեկնարկելու է դեռևս մարտի 3-ից, սակայն իշխանության ներկայացուցիչներն արդեն իսկ լծվել են ԱՅՈ-ի քարոզչությանը: Փաստաբանական համայնքն արդեն իսկ ահազանգում է, որ այդ քարոզչության ընթացքում կոպտորեն խախտվում է սահմանադրական նորմերը: Մասնավորապես, նման մեղադրանք է հնչեցվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ, ով յուրաքանչյուր օր իր ՖԲ պաշտոնական էջում զետեղում է քարոզարշավին նվիրված նյութեր: Որ օրենքն է խախտում Փաշինյանը:

 

Բանն այն է, որ ՀՀ սահմանադրական օրենքը «Հանրաքվեի մասին», իր 17 հոդվածի 14-րդ մասի 1-ին կետով հստակ սահմանում է՝

 

14.Արգելվում է քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել`

1) հանրային ծառայողներին, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս.

 

Հետևաբար, եթե Նիկոլ Փաշինյանն իրականացնում է ԱՅՈ-ի քարոզը իր ֆեյսբուքյան պաշտոնական էջով, այն էլ աշխատանքային ժամերին՝ դա վերոնշյալ օրենքի խախատում է:

 

Իշխանությունների համապատասխան «օգնություն» է ցուցաբերում նաև հարկատուների հաշվին աշխատող պետական հեռուստաընկերությունը և դա անում է որոշակի խախատումներով, կողմնապահությամբ: Հանրային հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել «Այո» տարբերանշանի իրական ստեղծողների մասին (3 րոպե 21 վայրկյան)։ Ռեպորտաժում խոսվում է «Այո» շտաբի մասին, մեջբերվում են «Այո» շտաբի համակարգող Սուրեն Պապիկյանի խոսքերը և նշվում, որ մի շարք «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներ ևս խոսել են տարբերանշանի շուրջ ստեղծված աղմուկի մասին։ Սրան հակառակ, Հանրային հեռուստաընկերությունը ռեպորտաժ չի պատրաստել «ՈՉ»-ի շտաբի մասին։ Սա ակնհայտ քաղաքական տեխնոլոգիա է, որն իր մեջ պարունակում է ոչ ուղիղ «Այո»-ի քարոզ։

 

Սոցցանցերում ԱՅՈ-ի ակտիվ քարոզով են զբաղված նաև Փաշինյանի հետևյալ թիմակիցները:

 

Իմ Քայլը խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը՝

դիտվել է 602 անգամ
Լրահոս
Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին
Ամենաընթերցվածները