ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է VTB-in ծառայությունը՝ Բանկի հաճախորդների քարտերի և հաշիվների համալրման համար

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է իր հաճախորդներին, որոնք փոխանցումներ են ստանում  Հայաստանի ներսում և արտերկրից, VTB-in նոր ծառայությունը, որի միջոցով փոխանցումն իրականացնող անձինք կարող են արագ փոխանցել գումար իրենց հարազատների և բարեկամների՝ ՎՏԲ-Հայաստան Բանկում գործող բանկային և քարտային հաշիվներին՝ Բանկի պաշտոնական կայքի  միջոցով: Ծառայությունը հասանելի է նաև ՀՀ այլ բանկերի քարտերից դեպի ՎՏԲ-Հայաստան Բանկում գործող բանկային և քարտային հաշիվներին փոխանցումների, ինչպես նաև Բանկի ներսում փոխանցումների համար:

Փոխանցում կարելի է կատարել Բանկի պաշտոնական կայքի միջոցով՝ աշխարհի ցանկացած կետից՝ ունենալով ընդամենը ինտերնետ կապ և ցանկացած բանկի քարտ: Ընդամենը մի քանի հաջորդական քայլեր և գումարն արագ ու ապահով կուղարկվի ստացողին: Անհրաժեշտ է լրացնել ստացողի քարտի համարը կամ հաշվեհամարը, ինչից հետո ստացողի ոչ ամբողջական անունը և ազգանունն ավտոմատ կարտացոլվեն էկրանի վրա՝ ստուգման նպատակով:

Փոխանցվելիք գումարն անհրաժեշտ է նշել ՀՀ դրամով: Մեկ փոխանցման նվազագույն գումարը 1,000 ՀՀ դրամ է, առավելագույնը՝ 500 հազ․ ՀՀ դրամ:   

Փոխանցման անվտանգությունն ապահովելու նպատակով՝ միջոցների ելքագրումը կատարվում է 3D Secure համակարգով (Verified by Visa/MasterCard Secure Code): Դա ուղարկողի կողմից վճարման հաստատումն է՝ թողարկող բանկի կողմից տրամադրված մեկանգամյա գաղտնաբառի մուտքագրման միջոցով:

Գործարքի ավարտին համակարգը ձևավորում է անդորրագիր, որը հնարավոր է տպել կամ ուղարկել մուտքագրված էլեկտրոնային հասցեին: VTB-in ծառայության միջնորդավճարը կազմում է 2% փոխանցման գումարից, որը փոխանցման պահին ավտոմատ գանձվում է ուղարկողի քարտից:

Բանկային/քարտային  հաշիվների համալրումները Բանկում հասանելի կդառնան և փաստացի կիրականացվեն օնլայն ռեժիմով` երկուշաբթիից – ուրբաթ օրերին՝ 09:00-19:00-ն, շաբաթ օրը` 09:00-18:00-ն, մնացած օրերին և ժամերին` հաջորդ բանկային օրը` 09:00-ին:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները