Բորիս Բախշիյանի շուրջ տեղի ունեցող գործընթացներով իշխանությունը մեսիջ է ուղարկում ոչ միայն դատական իշխանությանը, այլեւ պետական ապարատին. Վանեցյան

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում քննվում է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Ի պաշտպանություն Բորիս Բախշիյանի, ընդդիմադիր պատգամավորները հավաքվել են դատարանի բակում։

«Իշխանությունները բռնաբարում են արդարադատությունը։  Հասարակությունն այս դեպքում պետք է ընդվզի եւ իր գնահատականը տա ստեղծված իրավիճակում։ Մենք չենք եկել այստեղ, որ պաշտպանենք կոնկրետ ինչ-որ դատավորի, կամ էլ ինչ-որ գործ, մենք եկել ենք այստեղ խոսելու եւ պաշտպանելու արդարադատությունը։ Մենք չպետք է թույլ տանք, որ Հայաստանը վերածվի բռնապետության, իսկ մենք տեսում ենք, որ իշխանությունները երկիրը տանում են այդ ուղղությմաբ»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։


«Բորիս Բախշիյանի շուրջ տեղի ունեցող գործընթացներով իշխանությունը մեսիջ է ուղարկում ոչ միայն դատական իշխանությանը, այլեւ պետական ապարատին։ Որ եթե կլինի որեւէ մեկը, ով կհամարձակվի իշխանություններին ոչ հաճելի որոշում կայացնել, անմիջապես պատժվելու է։ Բոլորս պետք է հստակ գնահատական տանք տեղի ունեցող գործընթացներին, որպեսզի այս երկրում գոնե դատական իշխանությունը գործի անկախ եւ չկատարաի իշխանությունների քմահաճույքը»,- նշեց Արթուր Վանեցյանը։

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները