Անի Երանյանը նշում է ծննդյան 31-ամյակը
Դերասանուհի Անի Երանյանն փետրվարի 4-ին դարձավ 31 տարեկան։
Անիի ընկերները նրան շնորհավորական խոսքեր են գրել և նշել, որ շատ են կարոտում։
«Էնքան բան կա քեզ պատմելու, էնքան օրեր կան իրար հետ դեռ ապրելու։ Երանյանս, կարոտս, ծնունդդ շնորհավոր»,– գրել է ռեժիսոր Ելենա Արշակյանը։
Նախկինում Անին միշտ մեծ խնջույք էր կազմակերպում իր օրվա առթիվ, վերջին տարիներին նախընտրում է անաղմուկ նշել տարեդարձը։
Հիշեցնենք, որ դերասանուհին տևական ժամանակ է՝ գտնվում է Միացյալ Նահանգներում։