Երկրաշարժ է գրանցվել
5,5 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել կիրակի առավոտյան Սախալին կղզու ափերի մոտ, տեղեկացնում են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկայի ծառայության Կամչատկայի մասնաճյուղից, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 08:18-ին արեւելյան ափի մոտ: Օջախը գտնվել է 23 կմ խորության վրա: