Գերիների նոր խումբ է վերադառնում
Ադրբեջանը Հայաստանին է հանձնել գերեվարված 8 զինծառայողի։ Մեր տեղեկություններով՝ մեկ ժամվա ընթացքում նրանք կլինեն Հայաստանում։ Այդ մասին հայտնում է Ադրբեջանի գերիների, անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը։
Տեղեկությունը հայկական կողմը դեռևս պաշտոնապես չի հաստատել։
Նշվում է, որ նրանց մի մասը զինծառայողներ են, որոնք գերեվարվել են 2021 թվականի նոյեմբերի 16-ի դեպքերի ժամանակ։