Բաքուն հայտնել է, որ 8 գերի են տվել հայկական կողմին
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 8 հայ զինծառայողի։ Տեղեկությունը հայտվել է Sputnik Ադրբեջանը` հավելելով, որ փաստը հաստատել է Ադրբեջանի գերիների, անհայտ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովը:
Նշվում է, որ նրանց մի մասը զինծառայողներ են, որոնք ձերբակալվել են 2021 թվականի նոյեմբերի 16-ի դեպքերի ժամանակ։
Հայտնել էինք, որ 2021թ–ի դեկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին էր փոխանցել նոյեմբերի 16-ին Սյունիքի սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված 10 հայ զինվորականի։