Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքում տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժել է 16 մարդ
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքում տեղի ունեցած վթարի հետեւանքով Թուրքիայի ավելի քան տասը քաղաքացի է տուժել:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշի ավտոճանապարհը կառուցող Kolin İnşaat Sanayi ve Ticaret A.Ş. ենթակապալառու ընկերության սպասարկման ավտոբուսի հետ կապված վթարի հետեւանքով տուժել է 16 մարդ։ Նշենք, որ խոսքն Արցախի Մարտունու շրջանի օկուպացված հատվածի մասին է։
Հայտնի է, որ վիրավորվել է Թուրքիայի 11 քաղաքացի. 13 մարդ տարբեր ծանրության վնասվածքներով հոսպիտալացվել է։ Երկու մարդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը գնահատվում է որպես ծանր։ Մնացածների վիճակը միջին ծանրության է։