ՀՐԱՏԱՊ․ՊՆ հաղորդագրություն է տարածել սահմանի իրավիճակի մասին
ՊԲ–ն ադրբեջանական հայտարարությունների մասին
«Այդ տեղեկությունները, կեղծ են և ոչ մի առնչություն չունեն իրականության հետ: Իրականում նշված հատվածում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից»,–նշված է ՊԲ հաղորդագրության մեջ։
Արցախի պաշտպանական գերատեսչությունը փաստում է իր հավատարմությունը հրադադարի պահպանման շուրջ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններին։
Միաժամանակ, ՊԲ–ն կոչ է անում Ադրբեջանին ձեռնպահ մնալ նման տեղեկատվական խարդավանքներից:
Տեղեկացնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդագրություն էր տարածել` ասելով, որ իբրև թե հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական Ղափանլու բնակավայրի ուղղությամբ։