Հայկական CodeSignal-ի ընկերության համաեվրոպական հավաքը տեղի կունենա Երևանում

  • Հայկական CodeSignal ընկերությունը իր եվրոպական թիմի հավաքը կանցկացնի Երևանում, փետրվարի 14-ից 20-ը
  • CodeSignal «Ararat Meetup» անվանումը կրող միջոցառումը Հայաստանում կմիավորի իր ինժեներներին եվրոպական 8 երկրներից
  • Աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով  թիմի անդամները միասին մեկ շաբաթից ավելի կաշխատեն Երևանյան գրասենյակում, ինչպես նաև կբացահայտեն Հայաստանը և հայկական մշակույթը

CodeSignal-ը նախատեսում է Եվրոպայի 8 երկրների աշխատակիցների առաջին համաեվրոպական հավաքը կազմակերպել Հայաստանում՝ CodeSignal «Ararat Meetup» խորագրով։ Երևանի գրասենյակը աշխարհում միակն է՝ չնայած նրան, որ ընկերությունն աշխարհի 12 երկրներում ունի 90 աշխատակից կամ Signalite։ Թիմի մեծ մասն ամբողջությամբ հեռահար է աշխատում, ինչը հաճախ խոչընդոտում է աշխատակիցների անմիջական շփումներին։ Սակայն փաստ է, որ մարդիկ միասին շատ ավելի առդյունավետև նպատակասլաց են աշխատում, երբ լավ ճանաչում և վստահում են միմյանց։ Այդ իսկ պատճառով Հայաստանում հավաքի նպատակն է բարձրացնել թիմային աշխատանքի արդյունավետությունը՝ նրանց հնարավորություն տալով անձնապես շփվել և մտերմանալ։ 

Փետրվար 14-ից սկսած մեկ շաբաթ Եվրոպայի ինժեներների և բովանդակություն մշակող մասնագետների թիմերը կաշխատեն Երևանի գրասենյակում իրենց հայ գործընկերների հետ միասին։ Նրանք կկարողանան փորձի փոխանակում իրականացնել, քննարկել իրենց նոր գաղափարներն ու աշխատանքային պլաններն առավել անմիջական պայմաններում։ Շաբաթվա ամփոփումը կլինի Դիլիջանում։ Այնտեղ պլանավորված թիմբիլդինգ էլ ավելի կնպաստի նրան, որ թիմի անդամները հնարավորինս լավ ճանաչեն միմյանց ուժեղ և թույլ կողմերը, ինչպես նաև՝ հետաքրքրությունները և յուրահատկությունները։ 

Օրակարգի կարևոր մաս է կազմում նաև մշակութային փոխանակումը։ Մշակույթը և պատմությունը յուրաքանչյուր անհատի ինքնության մի մասն են կազմում, և հնարավոր չէ լավ ճանաչել որևէ մեկին առանց հասկանալու իր մշակութային առանձնահատկությունները։ Այդ իսկ պատճառով նախատեսվում են այցեր թանգարաններ և տեսարժան վայրեր։ Մեկ շաբաթվա ընթացքում արտասահմանից ժամանած Signalite-ները հնարավորություն կունենան հնարավորինս բացահայտել հայկական մշակույթն իր բոլոր առաձնահատկություններով։ 

2021թ.-ին CodeSignal-ը ներառվել է The Silicon Review-ի տարվա լավագույն 50 գործատուների ցուցակում։ Facebook-ը, Zoom-ը, Uber-ը, Netflix-ը, Quora-ն և միջազգային հեղինակավոր բազմաթիվ այլ ընկերություններ այսօր օգտվում են CodeSignal պլատֆորմից, որպեսզի առավել անկողմնակալ կերպով տաղանդավոր մասնագետներ ընտրեն իրենց ընկերությունների համար:

 

 

 

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները