Արդյունավետ աջակցություն արթիկցի զոհված հերոսների ընտանիքներին

2020 նոյեմբերյան հրադադարից անմիջապես հետո Արթիկի բնակիչ Հայկ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ մի խումբ ռուսաստանաբնակ արթիկցիներ սկսեցին իրականացնել «Օգնություն զոհվածների ընտանիքներին» նախաձեռնությունը։ Շտիգեն ընկերությունն էլ այդ օրերին տարբեր ծրագրեր էր իրականում զինվորի կողքին լինելու նպատակով, որոնք ամփոփեցին «Հայրենիքի պաշտպան» անվանման ներքո: Համատեղելով երկու նախաձեռնությունների նպատակներն ու ռեսուրսները՝ հնարավոր եղավ մշակել և գործարկել ծրագիր, որի տեսլականն է ամեն զոհված զինվորի տանը արևային էլեկտրակայանի տեղադրումը։  Այս նախաձեռնության շնորհիվ հերոսների հարազատներին կտրամադրվի կայուն և երկարաժամկետ աջակցություն՝ մի քանի տասնամյակ անվճար էլեկտրաէներգիան ունենալու միջոցով։ Խոսքը գործ դարձավ, և կարճ ժամանակում 14 ընտանիքներ ստացան արևային էլեկտրակայաններ։ Ծրագիրը, ըստ նախաձեռնողների, կշարունակվի այնքան, քանի դեռ բոլոր նման ընտանիքները չեն ստացել իրենց արևային էլեկտրակայանը։

 

«Պատերազմի ընթացում մենք տղաներով օնլայն հարթակներից մեկում ստեղծեցինք խումբ, որ կարողանանք ճիշտ գնահատել պահանջները, կոնսոլիդացնել մեր ուժերը և արդյունավետ աջակցություն ցուցաբերել պատերազմի մասնակիցներին, տուժածներին, զավակներ և հայրեր կորցրած մեր ընկերներին», — մեզ հետ զրույցում ասաց Արթիկի «Օգնություն զոհվածներին» խմբի նախաձեռնող Հայկ Հովհաննիսյանը։ Վերջինս շեշտեց, որ  թեև ի սկզբանե որոշվել էր ամեն ամիս գումար ուղարկել տուժածների ընտանքիների կոմունալ ծախսերը վճարելու համար, բայց ավելի կայուն ու երկարաժամկետ լուծման առաջարկ ունեցան․ որոշվեց տեղադրել արևային էլեկտրակայան, որը կլուծեր կորուստներ ունեցած ընտանիքների էլեկտրաէներգիայի ծախսի հարցը 35-40 տարվա համար։ Արդյունքում, ծրագրի շրջանակներում 5-6 տարվա կոմունալների հանրագումարային գնով հնարավոր եղավ լուծել առայժմ 14 ընտանիքի մոտ չորս տասնամյակի հոսանքի արտադրման խնդիրը։ «Իհարկե, պետք է շեշտել, որ այս նախագիծը այդքան արդյունավետ չէր լինի առանց Շտիգեն ընկերության ղեկավարի ներդրման, ով ընդառաջեց թե՛ գնի, թե՛ առաքման, թե՛ տեղադրման և մնացած բոլոր հարցերում այնպես, որ հնարավորին չափով մատչելի լիներ մեկ կայանի գինը։ Պետք է հատուկ շնորհակալություն հայտնեմ նաև Աղաջանյան եղբայրներին և Կնյազ Խաչատրյանին խոշորածավալ հանգանակությունների համար»,- ասաց Արթիկի «Օգնություն զոհվածների ընտանիքներին» խմբի նախաձեռնող Հայկ Հովհաննիսյանը։

 

«Մենք այլևս նախկինը չենք լինի, մենք պետք է կարողանանք պատասխանատու լինել մեր պատմության, այսօր մեր կողքին ապրող հերոսների, նրանց հարազատների և ապագա սերունդների առջև»,- մեզ հետ զրույցում ասաց Շտիգեն ընկերության տնօրեն Հայկ Շեկյանը։ «Որպես հիմնադիր՝ կառուցել եմ Շտիգեն ընկերությունը՝ հիմնվելով բնության, մարդու, պետության և հայրենիքի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի հրամայականների վրա։ Այդ գաղափարախոսության շուրջ ձևավորելու եմ «Ազգային ինքնություն» գործարար շարժում, բոլոր այն գործարարներին ու անհատներին, որոնց հոգեհարազատ են այս գաղափարները, կոչ եմ անելու համատեղել մեր ուժերը և արդյունավետ, մտածված քայլեր անել։ Միասին մենք շատ ավելի ուժեղ ենք»,- իր խոսքը եզրափակեց Հայկ Շեկյանը։

 

Արթիկի «Օգնություն զոհվածների ընտանիքներին» խմբի անդամ ավելի քան 150 ռուսաստանաբնակ արթիկցի ամեն ամիս 1000 ռուբլի է փոխանցում խմբի համակարգողին, որի արդյունքում հնարավորություն է ստեղծվում գրեթե ամեն ամիս մեկ ընտանիքի համար արևային կայան տեղադրել։ «Մեր ծրագիրը շարունակական է, և մեր տեսլականն է արևային կայաններով ապահովել կորուստ ունեցող բոլոր ընտանիքներին։ Մենք շատ ուրախ կլինենք, եթե մեր շարքերը համալրվեն նոր մասնակիցներով, և որ այս ծրագիրը օրինակ հանդիսանա այլ համայնքներում համանման նախագծեր իրականացնելու համար»,- իր խոսքը եզրափակեց Արթիկի «Օգնություն զոհվածների ընտանիքներին» խմբի նախաձեռնող Հայկ Հովհաննիսյանը։

Нет описания.

 
 
 
 
դիտվել է 66 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները