ՌԴ խաղաղապահները Արցախում ԲՏՌ-82Ա-ի հաստիքային զենքերից կատարել են հրաձգություն
Մարտական պատրաստության պլանային պարապմունքների շրջանակներում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի զինծառայողները Լեռնային Ղարաբաղի զորավարժարաններից մեկում ԲՏՌ-82Ա զրահամեքենաների ներգրավմամբ անցկացրել են զորավարժություն:
Ինչպես տեղեկացնում է ՌԴ խաղաղապահների «Տելեգրամ» էջը, զրահամեքենաների անձնակազմերը մշակել են վարման նորմատիվներ, բարձր արագությամբ հաղթահարել են խոչընդոտները և ԲՏՌ-82Ա-ի հաստիքային զենքերից կատարել են հրաձգություն անհատական և խմբակային թիրախների վրա: