Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, պնդելով, թե փետրվարի 11-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի՝ Քարվաճառի հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։