ՌԴ քաղաքացիության դիմումների հետ կապված փոփոխություն կլինի

Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության դիմումների ընդհանուր կարգով քննարկման, ինչպես նաեւ քաղաքական ապաստան ստացած անձանց, փախստականների եւ ՌԴ ԶՈւ-ում պայմանագրով զինվորականների համար նախատեսված դիմումների քննարկման ժամկետը կարող է կրճատվել: Այժմ հայտերը քննարկվում են ողջ տարվա ընթացքում, առաջարկվում է կրճատել այդ ժամկետը մինչեւ երեք ամիս, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ մամուլի կենտրոնը։

2021 թվականի դեկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին» օրենքի նախագիծը։ Փաստաթղթում նշվում են քաղաքացիություն ստանալու հիմնական պահանջները՝ ռուսաց լեզվի, ռուսաց պատմության եւ օրենսդրության հիմունքների իմացություն, ինչպես նաեւ Սահմանադրությանը հետեւելու պարտավորություն եւ երկրի անվտանգությանը սպառնացող վտանգի բացակայություն:

ՆԳՆ-ում հայտարարել են, որ այս օրինագիծը գերատեսչությանը եւ դրա տարածքային մարմիններին ՌԴ քաղաքացիության ընդունման դիմումների քննարկման իրավասության փոխանցում է ենթադրում։ Նախատեսվում է, որ նախարարությունը պատասխանատվություն կկրի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության տրամադրման վերաբերյալ որոշումներ կայացնելու համար առանձին կատեգորիաների անձանց մասով, որոնց վերաբերյալ որոշումներն այժմ ընդունում է ՌԴ նախագահը։

Քաղաքացիների այս կատեգորիաների համար մտադիր են կրճատել քաղաքացիության ընդունման դիմումների քննարկման ժամանակը, նշել են ՆԳՆ-ում։

Նրանք նշել են, որ պետության ղեկավարի իրավասության ներքո կմնա միայն բացառիկ կարգով ՌԴ քաղաքացիության ընդունումը։ Դա կվերաբերի Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, ովքեր նախկին ԽՍՀՄ երկրների քաղաքացիներ են։ Դա տարածվում է նաեւ այն մարդկանց վրա, ովքեր հատուկ արժանիքներ ունեն Ռուսաստանի առջեւ, եւ այն անձանց, ովքեր իրենց մասնագիտության ուժով առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում երկրի համար։

  
դիտվել է 610 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները