Ադրբեջանի ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության չորս բարձրաստիճան պաշտոնյաներ ձերբակալվել են ավելի քան 10 միլիոն մանաթի (շուրջ 5.8 միլիոն դոլար) յուրացման կասկածանքով, նրանց մեղադրանք է առաջադրվել հատկապես խոշոր չափերի յուրացում կատարելու համար, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ հրապարակումների՝ Բաքվի զինվորական դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ չորս ամիս ժամկետով։
Ենթադրվում է, որ զինծառայողները ձերբակալվել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության իրականացրած գործողության ժամանակ: