Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 13-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին ստացված օպերատիվ տվյաների փաստով: Այդ օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, Նոր Նորք ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Լվովյան փողոցի հարակից ձորում մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել:

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, նշված ծեծկռտուքին մասնակցություն ունենալու կասկածանքով ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության, համայնքային ոստիկանության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները Լվովյան փողոցի 25 շենքի մոտից Նոր Նորքի ոստիկանություն են բերման ենթարկել Երևանի բնակիչներ, 34-ամյա Արտակ Հ.-ին, 29-ամյա Գրիգոր Գ.-ին, 34-ամյա Արսեն Ա.-ին, 28-ամյա Արմեն Ա.-ին, 26-ամյա Սերժ Ա.-ին, 30-ամյա Դավիթ Ե.-ին, 28-ամյա Տիգրան Ե.-ին, 48-ամյա Գևորգ Մ.-ին: Ըստ նախնական տեղեկությունների՝ ձորում նշված անձանց և Գ. Մանուկյանի, վերջինիս որդու՝ Երևանի բնակիչ, 23-ամյա Հրաչ Մ.-ի, նրա ընկերների՝ Էրիկ Ի.-ի, Էդգար Ի.-ի, Դերենիկ Պ.-ի, Գոռ Ա.-ի միջև, որոնց բնակության վայրն ու ծննդյան թվերը պարզվում են, վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց: Որոշ ժամանակ անց թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որ «քթոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Արմեն Ա.-ն: Բերման ենթարկվածները հրաժարվել են կատարվածի մասին հաղորդումներ տալուց և դատաբժշկական փորձաքննության ենթարկվելուց, որից հետո բոլորը բաց են թողնվել:

Կայքի տեղեկություններով՝ Արտակ Հ.-ն աշխատում է «Նիկո» ՍՊԸ-ում՝ դիզայներ, Գրիգոր Հ.-ն, ով Արտակ Հ,-ի եղբայրն է, աշխատում է «Նիկո» ՍՊԸ-ում՝ ինժեներ, Արսեն Ա.-ն. Արմեն Ա.-ն և Սերժ Ա.-ն հարազատ եղբայրներ են: Արսեն Ա.-ն աշխատում է «Լաքեր և աքսեսուարներ» ՍՊԸ-ում՝ որպես առաքիչ, Արմեն Ա.-ն աշխատում է «Արմենիա» ՍՊԸ-ում՝ որպես ծրագրավորող, Սերժ Ա.-ն աշխատում է «Կոկա Կոլա» ՓԲԸ-ում ՝որպես վաճառքի պատասխանատու, Դավիթ Ե.-ն և Տիգրան Ե.-ն հարազատ եղբայրներ են: Վերջինս աշխատում է «Նիկո» ՍՊԸ-ում՝ որպես ինժեներ, իսկ Գևորգ Մ.-ն աշխատում է «Պենոտեքս» ՍՊԸ-ում՝ որպես անվտանգության աշխատակից:

  
դիտվել է 694 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները