Պայթյունի հետևանքով երեխաներ են զոհվել
Այս գիշեր պայթյուն է տեղի ունեցել Ֆրանսիայի հարավում մթերային խանութներից մեկում, ինչի հետևանքով մահացել է յոթ մարդ, տեղեկացնում է Euronews-ը։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դամանենն ասել է, որ մահացածների թվում կա երկու երեխա, չորս մարդ ստացել է տարբեր ծանրության վնասվածք։ Նրանցից մեկը ցած է նետվել երկրորդ հարկից՝ փորձելով փրկվել հրդեհից։
Նախնական տվյալներով՝ պայթյունը որոտացել է շենքի առաջին հարկում գտնվող կոմերցիոն տարածքում, որի կողքին հայտնաբերվել են գազի բալոններ։