Հերթական երկրաշարժը՝ տարածաշրջանում
Վրաստանի Քվեմո Քարթլի շրջանի Սամեբա գյուղից 9 կմ հեռավորության վրա 3,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրի ազգային սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել է, որ ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով ժամը 11:37-ին, էպիկենտրոնը գտնվել է 9 կիլոմետր խորության վրա։