ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կստանան լրացուցիչ 5% զեղչ ապառիկ վարկավորմամբ գնումների դեպքում

Մինչև փետրվարի 21-ը ՎՏԲ-Հայաստան Բանկի գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում ապառիկ վարկավորմամբ գնումներ կատարելու դեպքում հաճախորդները կստանան զեղչ: Զեղչը կկազմի վարկի գումարի 5%-ը:

Առաջարկի շրջանակներում ֆիզիկական անձ հաճախորդներն ողջ շաբաթվա ընթացքում կարող են ապառիկ վարկավորմամբ գնել ապրանքներ՝ շահավետ պայմաններով: Մինչև փետրվարի 21-ը ներառյալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում նշված գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում ապառիկ վարկ ձևակերպելու դեպքում հաճախորդները կստանան հավելյալ զեղչ՝ վարկի գումարի 5%-ի չափով, բացի տվյալ ապրանքատեսակի վրա այդ պահին խանութում գործող զեղչից:

ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով ապառիկ վարկը տրամադրվում է հենց տեղում։ Ստանալ վարկային միջոցներ կարելի է նաև լրացնելով օնլայն հայտ բանկի կայքում՝ առանց մասնաճյուղ կամ խանութ այցելելու:

ՎՏԲ-Հայաստան Բանկը հաճախորդներին առաջարկում է ապառիկ վարկեր ապրանքների ձեռքբերման համար՝  սկսած 30 հազ.  ՀՀ դրամից մինչև 4.5 մլն ՀՀ դրամ գումարի չափով: Վարկի ժամկետը 3-ից 60 ամիս է: Եթե ​​հաճախորդը գնում է մեկից ավելի ապրանք և ակցիայի շրջանակներում դիմում է մեկից ավելի ապառիկ վարկ ստանալու համար, ապա զեղչը կիրառվում է յուրաքանչյուր գնման համար:

ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկավորման պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ բանկի պաշտոնական կայքում կամ գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում, բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները