Մարտի 1-ից որ սահմանափակումները կմնան, որոնք դուրս կգան. նախարար
Բացառված չէ, որ հունվարի 22-ից ուժի մեջ մտած սահմանափակումները հանվեն, լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նրա խոսքով, հունվարին օմիկրոնի արագ տարածման պարագայում սահմանափակումները «որոշակի զսպող մեխանիզմ դարձան եւ ինչ-որ առումով խթանեցին պատվաստումները»:
«Սահմանափակումների մասով մեր մասնագիտական թիմը վերլուծում է, թե մարտի 1-ից ինչ փոփոխություններ պիտի անենք: Առաջիկա շաբաթվա ընթացքում կիրազեկենք, թե որ սահմանափակումները կմնան, որոնք դուրս կգան», ասել է նախարարը: