Տարոն Մարգարյանը պապիկ է դարձել
Երևանի նախկին քաղաքապետ, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանը օրերս պապիկ է դարձել։
Լույս աշխարհ է եկել Մարգարյանի ավագ որդու առաջնեկը։ Նրան կնքել են տատիկի՝ Տարոն Մարգարյանի տիկնոջ՝ Գոհարի անունով, գրում է «Հրապարակը»։
Տարոն Մարգարյանը բազմազավակ ընտանիքի հայր է, ունի վեց զավակ։