Դոնեցկի ինքնահռչակ Հանրապետության կառավարության շենքի մոտ ուժգին պայթյուն է որոտացել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցի փոխանցմամբ, Կառավարության շենքի մոտ ավտոկայանատեղիում ավտոմեքենա է պայթել։ Պայթյունը լսել է ամբողջ Դոնեցկ քաղաքը։ ԱԻՆ աշխատակիցները դեպքի վայրում են:
ՀՐԱՏԱՊ. Հզոր պայթյուն է որոտացել (տեսանյութ)