Նոր զարգացումներ Ուկրաինայի շուրջ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո բանակցություններ է վարում Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այդ մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատին։ Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցը տևել է 1 ժամ 45 րոպե։ Շաբաթ օրը Մակրոնն արդեն հեռախոսով զրուցել էր Զելենսկու հետ, ով, ինչպես լրագրողներին հայտնել են Ելիսեյան պալատից, այն ժամանակ վստահեցրել է նրան, որ «չի պատասխանի Դոնբասի շփման գծում սադրանքներին»։ Միևնույն ժամանակ Ռուսաստանն ու Բելառուսը երկարաձգում են համատեղ զորավարժությունները, որոնք պետք է ավարտվեին փետրվարի 20-ին, ասել է Բելառուսի պաշտպանության նախարարը: Սա ավելի է ուժեղացնում ճնշումն Ուկրաինայի վրա, որի վրա Ռուսաստանի մոտալուտ ներխուժման մասին Արևմուտքը զգուշացնում է: Վիկտար Խրենինը նշել է, որ որոշումն ընդունվել է «կապված Ռուսաստանի և Բելառուսի արտաքին սահմանների մոտ ռազմական ակտիվության աճի և Արևելյան Ուկրաինայում լարվածության աճի հետ»: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել «լռության ռեժիմ» հաստատել և «ուժեղացնել» խաղաղության ջանքերը: Այս մասին նա ասել է Ֆրանսիայի նախագահի հետ հրատապ հեռախոսազրույցից հետո, որից առաջ Էմանյուել Մակրոնը զրույց էր ունեցել նաև Ռուսաստանի առաջնորդի հետ` Ուկրաինա Ռուսաստանի մոտալուտ ներխուժման մտավախությունների պատճառով: Զելենսկին նաև ասել է, որ Կիևն աջակցում է այսպես կոչված Եռակողմ շփման խմբի «անհապաղ» հանդիպմանը, որը ձևավորվել է դիվանագիտական լուծում փնտրելու համար՝ Ուկրաինայի արևելքում ուկրաինական ուժերի և Ռուսաստանի կողմից աջակցվող անջատողականների միջև յոթամյա հակամարտության սկզբից ի վեր: Նյութի աղբյուրը` YN.am

դիտվել է 312 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները