Պուտինը Փաշինյանին պաշտոնական այցով Մոսկվա է հրավիրել

Կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը։

Ինչպես հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից, մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակի վերաբերյալ։

«Կողմերն ընդգծել են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020թ․ նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների , այդ թվում՝ Հարավային Կովկասում տրանսպորտային եւ տնտեսական կապերի վերականգնմանն ու հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների շուտափույթ մեկնարկին ուղղված քայլերի հետեւողական իրագործման կարեւորությունը։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում կայունության ամրապնդմանը, երկարաժամկետ խաղաղության եւ համագործակցության հաստատմանը վերաբերող հարցերի։

Հաշվի առնելով, որ ապրիլին նշվելու է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է Ռուսաստան։ Հրավերը երախտագիտությամբ ընդունվել է»,- նշված է Կրեմլի հաղորդագրությունում։

  
դիտվել է 1028 անգամ
Լրահոս
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի հոդվածում ներկայացված պնդումների վերաբերյալ Բազմաշերտ զարգացման հեռանկարները՝ անհանգստացնող լրջագույն վտանգների ֆոնին. «Փաստ» «ՔՊ-ի իշխանազրկման պարագայում հնարավոր է պետության անկումը կասեցնել և զարգացման նոր սերմեր ցանել». «Փաստ» Որ խնդրարկուն տանից լինի, միջամտողները երդիկից էլ կներթափանցեն. «Փաստ» ՀՀ իշխանություններն ու որոշ մոլորված հոգևորականներ պետք է հրաժարվեն իրենց մտքից. «Փաստ» Հլը փակեք էդ խանութն ու... ծափ տվեք, արա՜. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի հերթական ձախողումը. «Փաստ» «Ռուբինյանն իմ սուրճ դնողն է եղել». «Փաստ» Միասնականությունն ընդդեմ եկեղեցաքանդության. «Փաստ» Ես հեռացող նախագահ եմ. Լուկաշենկո Բրյուսելը մեծ ճնշման տակ է գտնվում Ռուսաստանի, ԵՄ երկրների և ԱՄՆ-ի կողմից. Կալլաս Երևանի Անտառային փողոցում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն Կրեմլը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ շփումների՝ հիմնվելով Վաշինգտոնի՝ Կիևի և ԵՄ-ի հետ աշխատանքի արդյունքների վրա. Պեսկով Ինչների՞ս է պետք կանխիկ փողը, կանխիկով մարդիկ կաշառք են տալիս, ստվերային առևտուր են անում․ Փաշինյան Schiaparelli-ի համար Giacometti-ի հազվագյուտ կոճակները վաճառվում են անհավանական գներով «Դա նվազագույնն էր, որ նա կարող էր անել 10 տարի սպասեցնելուց հետո». Ջորջինա Ռոդրիգեսը՝ Ռոնալդուի հետ նշանադրության մասին Ինչպես են ծեծում Դոն Պիպոյին Գործող իշխանության գրոհը եկեղեցու դեմ՝ որպես համակարգված ծրագրի մաս Եկեղեցուց հետո՝ պետությունը. ո՞րն է հաջորդ թիրախը Եկեղեցու դեմ գրոհը որպես աշխարհաքաղաքական գործարք Ուկրաինայում գտնվող եվրոպական nւժերը կկարողանան հետ մղել ՌԴ զnրքերը. Գերմանիայի կանցլեր ԵՄ-ն 2026 թվականին կարող է ֆինանսական օգնություն չտրամադրել Վրաստանին 30-ամյա երիտասարդը գողացել է 30 գլուխ ոչխար՝ պատճառելով մոտ 2 500 000 դրամի վնաս. գողությունը բացահայտվել է Ֆրանսիայում հաքերները 16.4 միլիոն մարդու անձնական տվյալներ են գողացել՝ հարձակվելով ՆԳՆ համակարգերի վրա․ Figaro Վերջին ամերիկյան ցենտները աճուրդում վաճառվել են 16.7 միլիոն դոլարով
Ամենաընթերցվածները