ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում «գոլդ» համարանիշներով BMW X6-ի վարորդը իր ավտոմեքենան ու Ford Focus-ը վերածել է մետաղե ջարդոնի. X6-ը վարել է քրեական պատմություններով հայտնի մի անուղղելի երիտասարդ

Այսօր՝ փետրվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում BMW X6 մակնիշի 11 VY 111 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հրաչյա Քոչար փողոցի և Բարեկամության խաչմերուկում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Երևանի բնակիչ՝ 30-ամյա Հովսեփ Ղազարյանի վարած Ford Focus մակնիշի ավտոմեքենային։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։ Ford-ն էլ բախվել է երկաթե գովազդային վահանակին։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքն ու շարժիչների հատվածում կատարել հովացման աշխատանքներ։ Ավտոմեքենաները վերածվել են մետաղե ջարդոնի, Ford-ի անվահեծանն էլ կոտրվել և շպրտվել էր։

Դեպքի վայրից մի քաղաքացի, ով, ըստ օպերատիվ տվյալների, եղել է BMW X6-ի մեջ, փորձում էր ճողոպրել, սակայն գումարտակի հրամանատար Գ. Առաքելյանի, ավագ պարեկ Վարդան Խոցանյանի և 2 այլ պարեկների շնորհիվ հնարավոր եղավ նրան բռնել, ում մոտ հայտնաբերվել է նաև ատրճանակ, որից հետո պարեկները նրան տեղափոխեցին ոստիկանության Արաբկիրի բաժին։

Կայքի տեղեկություններով՝ X6-ը վարել է քրեական պատմություններով հայտնի մի անուղղելի երիտասարդ, ում տվյալներն այս պահին չենք հրապարակում։ Իսկ նա նախկինում եղել է դատապարտված, հանրապետությունում էլ հայտնի բազմաթիվ ավտովթարների հեղինակ է։

Պարեկային ծառայությունը և ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ BMW X6-ի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։

դիտվել է 1508 անգամ
Լրահոս
Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ»
Ամենաընթերցվածները