Հայաստանի դպրոցներում ադրբեջաներե՞ն են դասավանդելու
Այս պահին Հայաստանում չեն պատրաստվում դպրոցներում ադրբեջաներեն դասավանդել, այսօր լրագրողներին ասել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։
«Շատ ենք ցանկանում, որ որոշ դպրոցներում կարողանանք վրացերեն ուսուցանել. սա զուտ տարածաշրջանային մշակույթին, լեզուներին ծանոթ լինելու գործընթաց է։ Ինչո՞ւ եք ֆիքսվել հենց ադրբեջաներենի վրա, չեմ հասկանում», — ասաց նա։
Դումանյանը նշեց նաև, որ Ադրբեջանում շատ լավ տիրապետում են հայերենին։