«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ-ն ապաքաղաքական է՝ միտված իրագործելու քաղաքացիների առողջ լինելու իրավունքը. Տիգրան Խաչատրյան

Փետրվարի 24-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Աշոտ Երկաթ» սրահում կայացավ  «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ-ի հիմնադիր համանախագահներ Տիգրան Խաչատրյանի, Ծաղիկ Վարդանյանի և Անուշ Պողոսյանի  մամուլի ասուլիսը, որով մեկնարկ տրվեց Հայաստանում առաջին անգամ ձևավորված «Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանը:

Ասուլիսի մեկնարկը ազդարարեց ՀԿ-ի հիմնադիր համանախագահ Տիգրան Խաչատրյանը, որը շեշտեց կազմակերպության ապաքաղաքական լինելու հանգամանքը, և վստահեցրեց, որ կազմակերպությունը միտված է միայն հայ ժողովրդին օգնելուն. «Մենք երկար տարիներ աշխատել ենք այս համակարգում և առողջապահության կազմակերպչական գործունեության մեջ ունենք մեծ փորձ, որոշեցինք հասկանալ՝ ինչով կարող ենք օգնել մեր համակարգին, պետությանն ու ժողովրդին: Մեր հիմնական նպատակը քաղաքացիներին աջակցելն է. մենք կօգնենք մարդկանց ստանալ որակյալ  բուժում, մատչելի չեմ ասում, քանի որ բժշկությունը չի կարող լինել մատչելի, այն թանկ հաճույք է, բայց, միևնույն պահին, պետք է լինի բոլորին հասանելի: Մի շարք խնդիրներ ունենք լուծելու տարբեր ոլորտնեում՝ բժշկական, սոցիալական, տնտեսական, իրավաբանական։ Այսօր մեր բնակչության մեծ մասը օբյեկտիվ կերպով դժգոհ է բուժսպասարկման հասանելիությունից և որակից։ Մեր բուժաշխատողները դժգոհ են աշխատանքային պայմաններից և աշխատավարձից, բուժհիմնարկները դժգոհ են, որ ֆինանսավորումը քիչ է։ Ելնելով այս ամենից՝ որոշեցինք ստեղծել մի ապաքաղաքական կազմակերպություն, որը միտված է օգնելու մեր ժողովրդին առողջ լինելու իրավունքը պաշտպանել»,- նշեց Տիգրան Խաչատրյանը:

«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ-ի հիմնադիր համանախագահ Անուշ Պողոսյանն էլ ասաց, որ ՀԿ-ն համագործակցելու է բոլոր պետական տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կառույցների, ինչպես նաև շահագրգիռ, պրոֆեսիոնալ անհատների և կազմակերպությունների հետ. «Գաղափարը քննարկվել է և մեծ արձագանք ստացել նաև սփյուռքի հայրենակիցների կողմից: Արդեն իսկ կան շատ մտքեր՝ հատկապես արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման հետ կապված: ՀԿ-ն պատրաստ է քննարկելու բոլոր շահագրգիռ կողմերի առաջարկները և բոլորի հետ գործընկերային հարաբերություններ կնքել: Կարծում ենք՝ թիմային աշխատանքի արդյունքում օրի օրի առողջապահական ոլորտում դրական փոփոխություններ կարձանագրենք»,- ասաց նա:

ՀԿ հիմնադիր համանախագահ Ծաղիկ Վարդանյանն էլ նշեց, որ շուրջ 1 տարի է, ինչ առողջապահական ոլորտում վակուում է նկատում: Ըստ նրա՝  բժշկական կենտրոնները ևս անպաշտպան իրավիճակում են գտնվում. «Կարծում եմ՝ շատ ակտիվ գործելու ենք և առաջին թիրախը մեզ համար լինելու է քաղաքացու առողջ լինելու իրավունքի պաշտպանությունը: Առաջին թեղում ՀՀ բնակիչն է, նա պետք է զգա, որ  անկախ ամեն ինչից, ունի աջակիցներ, մասնագետներ, ովքեր ցույց կտան, թե ինչպես պետք է արվեն քայլերը: Խոստանում եմ՝ բոլոր դեպքերին արձագանքելու ենք»,- նշեց նա՝ շեշտը դնելով նաև ապահովագրական բժկության վրա, որի առկայության դեպքում առողջ լինելը հասանելի կլինի բոլորին:

Համանախագահները նշեցին, որ անտեսված չեն լինելու նաև մարզերի բնակիչները և իրենց առաջին մեկնարկային ծրագիրը նախատեսվում է անցկացնել Գեղարքունիքի, Վայքի և Տավուշի սահամանամերձ մարզերում՝ «Առողջության առաջնային պահպան ծառայության բարելավումը» քովիդի կոնտեքստում. «Առաջին հերթին ահասանելիություն ենք ապահովելու մարզերում, երկրորդը կրթական է՝ այսինքն, մարզային առողջապահական համակարգի ավագ և միջին բուժաշխատողների կրթական կոմպոնենտի ապահովումը հենց իրենց մարզերում: Պատահական չէ, որ  մենք մեկնարկը տալիս ենք հենց մարզերում, որովհետև, իրականում, մենք այսօր մարզերում ունենք առողջապահական լուրջ խնդիրներ»,- ասաց ԱՆուշ Պողոսյանը:

Ասուլիսը ավարտվեց Տիգրան Խաչատրյանի ելույթով․ նա ասաց, որ իրենք երևան են եկել ոչ թե բուժհաստատության կամ ոլորտի աշխատանքը քննադատելու, այլ՝ օգնելու. «Մենք անտարբեր չենք, ուզում ենք իսկապես օգտակար լինել մեր ժողովրդին: Պարզ ասեմ, որ հիվանդը ընկեր-ծանոթ ման չգա բուժկենտրոն գնալուց, եթե մենք դրան հասնենք, համարեք՝ կունենանք շատ լավ առողջապահական համակարգ: Մեր փորձը ներդնելու ենք, որ օգնենք, մենք չենք եկել, որ քննադատենք, բայց, եթե այդպես էլ լինի, ապա՝ լուծումն էլ ենք առաջարկելու»,- նշեց ՀԿ հիմնադիր համանախագահ Տիգրան Խաչատրյանը:

Զվարթ Պետրոսյան

   
դիտվել է 30 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները