Հիմնվել է ուսումնական լաբորատորիա. ԱԿԲԱ Ֆեդերացիա

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ԱԿԲԱ Ֆեդերացիայի և «Երևանի գարեջուր» ՓԲԸ աջակցությամբ գործարկվել է գարեջրագործության և թորման ուսումնափորձարարական նորարարական լաբորատորիա: 

Համագործակցության շնորհիվ  իրականացվել է լաբորատորիայի և կից տարածքի վերանորոգում, կահավորում,  ձեռք են բերվել գարեջրի թորման հոսքագիծ, ինչպես նաև այլ անհրաժեշտ սարքավորումներ և գործիքներ:

Նոր լաբորատորիան ծառայելու է ոչ միայն Հայաստանի ազգային ագրարային համալսարանում սովորող ուսանողների գործնական գիտելիքների ու հմտությունների զարգացմանը, այլ նաև տարբեր ծրագրերի միջոցով վերապատրաստման հնարավորություն կընձեռի ոլորտային մասնագետներին:

«Մեր և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համագործակցությունը հարուստ պատմություն ունի: Այս անգամ ԱԿԲԱ Ֆեդերացիան միացավ համալսարանում  գարեջրագործության և թորման ուսումնական լաբորատորիա ստեղծելու նախաձեռնությանը: Վստահ ենք, որ այս լաբորատորիան կնպաստի ոլորտում պրոֆեսիոնալ մասնագետների պատրաստմանը, ինչպես նաև խթան կդառնա ոլորտային փոքր արտադրություններ հիմնելու համար»,- նշել է «ԱԿԲԱ Ֆեդերացիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հարություն Պողոսյանը:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, շնորհակալություն հայտնելով ԱԿԲԱ Ֆեդերացիային գաղափարակից լինելու և աջակցության համար, նշել է, որ ԱԿԲԱ Ֆեդերացիան Ագրարային համալսարանի բազմամյա և հուսալի գործընկերն է, որը մշտապես սատարել է ագրարային կրթության զարգացման, գյուղատնտեսության ոլորտի որակյալ կադրերի պատրաստման գործին: 

ԱԿԲԱ Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի 83,68% բաժնետոմսերի սեփականատերը: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ ԱԿԲԱ Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, նորարարական գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի, ինչպես նաև համայնքների զարգացմանը: ԱԿԲԱ Ֆեդերացիան նաև օժանդակում է երիտասարդների` գյուղատնտեսական ոլորտի կամ գյուղական համայնքների զարգացմանը միտված հեռանկարային գաղափարների իրականացմանը:

Нет описания.

Нет описания.

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները