Հայկական ազգանունով քաղաքացիները կարող են ազատորեն այցելել Ադրբեջան․ Ալիև

Հայկական ազգանունով տարբեր պետությունների քաղաքացիները կարող են ազատորեն գալ Ադրբեջան։ Այս մասին ՏԱՍՍ-ի գլխավոր խմբագիրների ակումբում ռուսական լրատվամիջոցների ղեկավարների հետ նախօրեին կայացած հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Պատասխանելով RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի այն հարցին, թե հայկական ազգանունով քաղաքացիների մուտքն Ադրբեջան արգելված է, Ալիևը նշել է, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և «էթնիկ պատկանելությամբ մուտքի արգելք չկա» հանրապետությունում։ «Դրա վկայությունն են հայ ժողովրդի բազմաթիվ այցերը Ադրբեջան, նրանք մասնակցում են սպորտային միջոցառումների, ինչպիսիք են Եվրոպական խաղերը, մասնակցում էր Հայաստանի հավաքականը, նույնիսկ հիշում եմ, որ ես անձամբ եմ արծաթե մեդալ հանձնել Ուկրաինայի մեկ ներկայացուցչի՝ ազգությամբ հայ, նա ամբիոնին կանգնել էր ադրբեջանցի բռնցքամարտիկի կողքին»,- ասել է Ալիևը։ Երկրի ղեկավարը հիշել է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի այցը։ «Նա այցելեց Բաքվի հայկական եկեղեցի և զարմացավ, որ այս եկեղեցում մենք 5 հազարից ավելի հայերեն գիրք ենք պահում, ինքն էլ դրա վկան է, ես կարող եմ նման բազմաթիվ օրինակներ բերել՝ պատգամավորներ, հասարակական գործիչներ, այլ երկրների քաղաքացիներ հայկական արմատներով»,- ասել է Ալիեւը։ «Մենք պատասխանատու ենք մեր քաղաքացիների և մեր հյուրերի անվտանգության համար, հետևաբար մեր խնդրանքն էր, որ այն դեպքում, երբ Հայաստանի քաղաքացիները կամ հայկական ազգանունով անձինք գալիս են Ադրբեջան, տեղեկացնեն համապատասխան մարմիններին, մասնավորապես, եթե խոսքը գնում է Ռուսաստանի մասին: Եղել են դեպքեր, երբ մուտքը մերժվել է, բայց դրանք եղել են հենց այն պատճառով, որ այդ ձևականությունները չեն պահպանվել», — ասել է նա: Ալիևը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ իբր Ադրբեջանում դեռևս ապրում են որոշակի թվով հայեր, և «ոչ ոք նրանց նկատմամբ որևէ պահանջ չի ներկայացնում»։ Նա Սիմոնյանին հրավիրել է նկարահանող խմբի հետ այցելել Ադրբեջան և անձամբ ճշտել այդ արգելքների բացակայությունը։ Նյութի աղբյուրը` YN.am

դիտվել է 2053 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները