Տղան դանակներով այնքան է հարվածել, մինչև սպանել է հոր հետ արտամուսնական փոխահաբերությունների մեջ գտնվող կնոջը

2021 թվականի հունիսի 11-ին Կարեն Մ.-ն հոր՝ Արտակ Մ.-ի հետ պայմանավորվել է հաջորդ օրը միասին գնալ և մոր գերեզմանաքարի գումարի մի մասը վճարել այն վաճառողին։ Հունիսի 12-ի առավոտյան Կարեն Մ.-ն մի քանի անգամ զանգահարել է Արտակ Մ.-ին և հարցրել, թե երբ կարող են միասին գնալ և հանդիպել գերեզմանաքար վաճառողին, սակայն վերջինս ձգձգել է, և որդու հետ պայմանավորված ժամից ուշացել, որից էլ Կարեն Մ.-ն հասկացել է, որ հայրն այդ պահին գտնվել է Նունե Ն.-ի հետ:

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Կարեն Մ.-ի ընկալմամբ մինչ այդ հոր կողմից իր և մոր հետ անհաշտ հարաբերությունները կապված են եղել Նունե Ն.-ի հետ ունեցած արտամուսնական փոխահաբերությունների հետ: Արտակ Մ.-ն տուն վերադառնալով վիճաբանել է հոր հետ՝ Նունե Ն.-ի հետ ժամանակ անցկացնելը մոր գերեզմանաքարի հարցը լուծելուց ավելի կարևորելու պատճառով։

Որից հետո Նունե Ն.-ին պատժելու նպատակով Կարեն Մ.-ն՝ իր հետ վերցնելով երկու դանակ, ավտոմեքենայով գնացել է վերջինիս տան մոտ, մուտքի բաց դռնից մտել խոհանոց, որտեղ հանդիպել է Նունե Ն.-ին և նրա հարսին՝ Ա. Հ.-ին, մանկահասակ երեխան գրկում: Կարեն Մ.-ն Ա. Հ.-ի ներկայությամբ, ձեռքին եղած դանակներով բազմաթիվ հարվածներ է հասցրել Նունե Ն.-ի մարմնի տարբեր մասերին (դեմքին, պարանոցին, ձախ նախաբազկին, աջ սրունքին թվով յոթ կտրած վերքերով, կրծքավանդակին, որովայնին, ձախ բազկին թվով տասնմեկ կտրած-ծակած չթափանցող վերքերով, պարանոցին, կրծքավանդակին թվով յոթ հատ կտրած-ծակած թափանցող վերքերով, աջ արտաքին քնային զարկերակի վնասումով, զույգ թոքերի կտրած-ծակած վնասվածքներով, աջ պլևրալ խոռոչում 500 զրամ, ձախ պլևրալ խոռոչում 200 զրամ հեղուկ արյան առկայությամբ և ներքին օրգանների խիստ արտահայտված սակավարյունությամբ մարմնական վնասվածքներ)։

Այդ ընթացքում Ա.Հ.-ն խոհանոցում առկա աթոռով մի քանի անգամ հարվածել է Կարեն Մ.-ի մեջքին՝ փորձելով այդ կերպ կանխել վերջինիս հանցավոր գործողությունները, սակայն նրան չի հաջողվել:

Կարեն Մ.-ն շարունակել է երկու դանակով հարվածներ հասցրել Նունե Ն.-ին և սպանել վերջինիս:

Գործը վարույթ է ընդունել 2022 թվականի փետրվարի 1-ին և մակագրվել է Արարատի և Վայոց Ձորի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գառնիկ Ստեփանյանին:

Կարեն Մ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով (սպանություն՝ առանձին դաժանությամբ):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 3380 անգամ
Լրահոս
Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ»
Ամենաընթերցվածները