Մաքսիմալ ուժերի լարումով մարտեր են ընթանում
Հիմա ամենածայրահեղ վիճակն է՝ ամբողջ բնակչությունը նկուղներում է պատսպարվել: Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Ուկրաինայի Խարկով քաղաքի ՀՀ հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը «Ռուսական զորքերը մտել են քաղաքի մեջ: Մոտակա ժամերը որոշիչ են լինելու, ռմբակոծություն, կրակներ ամեն ձև, հիմա մաքսիմալ ուժերի լարումով մարտեր են ընթանում՝ մոտակա ժամերին պարզ կլինի, թե ով կհղթի»,-ասաց Հովհաննիսյանը